ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2021
«Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ կողմից ներկայացված, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոց հ.320 և հ.322 հասցեներում 1-ին փուլում նախատեսվող՝ բնակելի միկրոշրջանի կառուցապատման և անտառ-պուրակի ստեղծման էսքիզային նախագծի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում տեղի կունենա «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ կողմից ներկայացված,  Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոց հ.320 և հ.322 հասցեներում 1-ին փուլում նախատեսվող՝ բնակելի միկրոշրջանի կառուցապատման և անտառ-պուրակի ստեղծման էսքիզային նախագծի  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: