ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.08.2023
«Դ.Ա.Գ. ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամաս 17-րդ փողոց 23-29 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 10.30-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել «Դ.Ա.Գ. ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամաս 17-րդ փողոց 23-29 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: