ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2025
«Ատրիում Պրո Ստուդիո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Ատրիում Պրո Ստուդիո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ապարանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ envexpertise@env.am):