ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2025
«ԱՐՄՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ փետրվարի 7-ին՝ ժամը 14։30-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԱՐՄՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Արագածի պեռլիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ 4-րդ հանրային քննարկումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: