ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2024
«ԱՌՄ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Մայակովսկու բազալտների հանքերևակման «ԱՌՄ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՌՄ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Մայակովսկու բազալտների հանքերևակման «ԱՌՄ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Աբովյանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: