ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2024
«Արարատ համայնքի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Արարատ համայնքի կենտրոնացված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի (ԿԿԹԱ) շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  Արարատի մարզի Արարատ բնակավայրի  վարչական ղեկավարի նստավայրում 2024թ. հուլիսի 18- ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Արարատ համայնքի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Արարատ համայնքի կենտրոնացված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի (ԿԿԹԱ) շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
       ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: