«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հուլիսի 10-ին ժամը 12:00-ին՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ակվա-Լեն շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Զովունի վարչական շրջանի 41-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: