ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2023
«Ալֆա ֆուդ սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրի Չարենցի փողոցի 9 հասցեում նախատեսվող լոգիստիկ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ. 28-ին՝ ժամը 11:00-ին, Թաիրով վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ալֆա ֆուդ սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրի Չարենցի փողոցի 9 հասցեում նախատեսվող լոգիստիկ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/ :
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: