ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.09.2022
«Ծաղկաձորի հացատուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոց 17 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի, Ծաղկաձորի քաղաքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9) տեղի կունենա «Ծաղկաձորի հացատուն» ՍՊ ընկերության, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոց 17 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: