ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2023
«Ջի ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատ համայնքում սև մետաղի ջարդոնի վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Արարատ համայնքի մշակույթի տան նիստերի դահլիճում՝ Շահումյան 34 հասցեում տեղի կունենա՝ «Ջի ԹԻ ԲԻ Սթիլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատ համայնքում սև մետաղի ջարդոնի վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):       
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: