ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2021
«ԱՍ ՇԻՆ 80» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Կոռնիձորի ավազակոպճագլաքարային խառնուրդի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 14-ին ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական շենքում տեղի կունենա  «ԱՍ ՇԻՆ 80» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Կոռնիձորի ավազակոպճագլաքարային խառնուրդի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: