ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2025
«ՋԻԲՐԵՅՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի Հ․Պարոնյան փ․ 72/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻԲՐԵՅՆ» ՍՊԸ-ի  կողմից  փորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի Հ․Պարոնյան փ․ 72/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Խոյ համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218