02.11.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և «Կորոնավիրուս»-ի (COVID-19) տարածման դեմ իրականացվող միջոցառումների հետ կապված, շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացը՝ ելնելով հանրային քննարկումների իրականացման անհրաժեշտությունից, երկարաձգվում է մեկ ամսով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 05.11.2020թ.-ից և չի վերաբերում համապետական նշանակություն ունեցող գործերին: