ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2020
«Երևանի լուսատեխնիկ» ԲԲԸ կողմից Կոմիտասի 59 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 6-ին ժամը 11:30-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 59 հասցեում տեղի կունենան «Երևանի լուսատեխնիկ» ԲԲԸ կողմից Կոմիտասի 59 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: