<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, տեղի կունենա Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում):
Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից, այցելելով Կապանի համայնքապետարան՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, զանգահարելով 060 521818, գրելով kapan.syuniq@mta.gov.am էլ. հասցեով, ինչպես նաև՝ կարող եք ներբեռնել www.mnp.am կայքից, այցելելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեով, զանգահարելով 011 220218: