ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2018
<<Երևան 2008 Կենտրոն վարչական շրջան Գր.Լուսավորիչ, Բեյրութի, Խորենացու և Իտալիայի փողոցներով պարփակված այգու բարեկարգման և արդիականացման>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ հոկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի, Աջափնյակ շրջան, Աբելյան փողոց շենք 6/1, 4-րդ հարկ, 401 սենյակում տեղի կունենան <<Երևան 2008 Կենտրոն վարչական շրջան Գր.Լուսավորիչ, Բեյրութի, Խորենացու և Իտալիայի փողոցներով պարփակված այգու բարեկարգման և արդիականացման>> նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011/22-02-17 :