ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2024
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց 27/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության Համաձայն մասին»  օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝  2024թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գայի պող., 19 շենք) կկայանա Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց 27/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ 011 220 218