ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2024
«ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 2024-2033թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 2024-2033թթ. կառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Մարտունի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: