Շրջակա միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) «Եվրոպական հարևանության գործիք - Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II (ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ II) ծրագրի սկզբունքների և փորձի ներդրում» ծրագրի շրջանակում Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում Հայաստանում իրականացվում է հողածածկույթի վիճակի գնահատման տեղեկատվական համակարգի ձևավորման և ԱՏՀ համակարգով դրանց հրապարակման (CORINE Land Cover-CLC) փորձնական ծրագիր։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՇՄՏՄՀ-ի ազգային մակարդակում CORINE Land Cover մեթոդաբանությունների տեղայնացմանը, անհրաժեշտ տարածական տվյալների ամբողջականացմանը, հասանելիությանը և դրանց բազմակի օգտագործման ապահովմանը, CLC շերտերի 2018թ․ հենքային տեղեկատվության թարմացմանը, ինչպես նաև «Copernicus Programme» ծրագրի միջոցով մատուցված ծառայությունների «Եվրոպական միության և Եվրոպական տիեզերական գործակալության» համատեղ նախաձեռնությամբ Երկրի դիտանցում իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովմանը։
Ոսումնական դասընթացը տեղի կունենա 2020թ․ փետրվարի 12-13-ին ԻԲԻՍ հյուրանոցի «Կարս» դահլիճում։ Հասցեն` Երևան, Բայրոնի 3։