«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության անունից հրավիրում է հասարակական կազմակերպություններին մասնակցելու «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման (ՖՄՄ)» իրականացման և ՖՄՄ ֆասիլիտատորների ծառայությունների մատուցման խորհրդատվական ծառայության գնառաջարկի մրցույթային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին:
Ծրագիր` |
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` |
BMZ-N 2009.6657.2 |
Ֆինանսավորում` |
KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
Պատվիրատու` |
ՊՏԱԾ-Հ ԾԻԳ-ը` ՀՀ բնապահպանության նախարարության (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) և ԳԻՏԵՔ Խորհրդատվական ընկերութան անունից |
Պայմանագիր` |
Խորհրդատվական Ծառայության ձեռքբերում |
Հայտի ներկայացման Ընթացակարգ` |
KfW գնումների ընթացակարգ, Ազգային գնահարցում |
Մրցույթի Ծածկագիր` |
SPPA /ARMENIA/CS/2017-1 |
Ծառայության անվանումը` |
Ֆինանսական Մասնակցային Մոտեցման (ՖՄՄ) գործընթացների և ՖՄՄ ֆասիլիտացիայի իրականացում Ծրագրի Թիրախային ՊՏ-ների պահպանման գոտիներում: |
Հայտարարության բացման օր` |
Հուլիս 07, 2017 |
Հայտի ներկայացման վերջնաժամկետ` |
Օգոստոս 07, 2017 |
Հայտի ներկայաման հասցե` |
Երևան, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ, «ՊՏԱԾ-Հ» ԾԻԳ գրասենյակ |
Հայտի ներկայացման լեզու |
Անգլերեն |
Խորհրդատվական կազմակերպությանը ներկայացվող պահանջները՝
- Նվազագույնը 5 տարվա հավաստի փորձ՝ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: Մասնակցային մոտեցման կիրառման փորձը, ինչպես նաև մրցույթային և մրցանակաբաշխության մոտեցման փորձը կդիտարկվի որպես առավելություն:
- Նվազագույնը 2 ծրագրի իրականացման փորձ, առնվազն վերջին 5 տարիների ընթացքում` գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:
- Համապատասխան աշխատակից, ով կնշանակվի ծրագրի համակարգող (նա կարող է լինել նաև ՖՄՄ աջակցողներից/ֆասիլիտատորներից մեկը):
- Հավաստի աշխատանքային փորձ հարավային Սյունիքի տարածքում:
- Աշխատանքային փորձ միջազգային կազմակերպությունների կամ դոնորների հետ:
- Գրասենյակային տարածք և անհրաժեշտ տեխնիկական կարողություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով m.babayan@consecoard.am :
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության:
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Հատուկ Համաձայնագրի միջոցով:
Գնառաջարկի ներկայացման փաթեթը կարող եք ներբեռնել այստեղ.