Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը:
ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են՝ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝
- Էներգաարդյունավետություն
- Վերականգնվող էներգիա
- Թափոններից էներգիայի ստացում
- Ջրային ռեսուրսներ
Հավաքագրված բոլոր գաղափարները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից. ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները կշարունակեն մրցույթը մասնակցելով`
- 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց
- Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում)
- Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք
- Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում
- Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
Հոկտեմբերի 9-10-ին մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open – ի կոմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:
Ինչպես դիմել մրցույթին՝
Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/0B4bq-MJUimYSTTB1RWdoaWEweTQ/view?invite=CMWuy6cJ&pli=1
Լրացված հայտը ուղարկեք հետևյալ էլ-հասցեին cleantech.armenia@ unido.org: Այլ մանրամասների համար զանգահարեք՝ 099 10 20 83; 077 00 83 14:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը: