ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի ձևավորման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի հասարակական կազմակերպություններին և անհատներին հրավիրում է մասնակցելու շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի վերաբերյալ քննարկմանը, որը կկայանա նախարարության նիստերի դահլիճում` 2024 թվականի ապրիլի 10-ին ժամը 15:00-ին: Մասնակցության գրանցման նպատակով խնդրում ենք նախապես կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ քաղ․ 011 818512/ 011818515 և բջջ․ 091 118078, իսկ բյուջետային հայտի ծրագրերի վերաբերյալ ԱՌԱՋԱՐԿ / ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ-ները կարող եք նախապես ուղարկել atom.mkhitaryan@env․am էլեկտրոնային փոստի հասցեին։
Փաստաթղթերը կցված են ստորև`