ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.06.2024
Հրապարակային ծանուցում մրցույթի անցկացման մասին

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման հավելվածի 25-րդ կետով, շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարողի 2024 հունիսի 26-ի «Միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 241-Ա հրամանով՝ շրջակա միջավայրի նախարությունը հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից անտառապատման նպատակով՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման մրցույթին:

Մրցույթի կազմակերպիչի անվանումը, մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարությունը: Մրցույթի անցկացման վայրն է քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 (հանձնաժողովի քարտուղար՝ Գ.Պետրոսյան, հեռ. 011818538):
 
Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասի» թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին (N 3 ձև) կից ներկայացվում են`

  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
  • ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը.
  • առաջարկություն.
  • անտառի նպատակային նշանակությունը.
  • նախնական ներդրումների չափը.
  • անտառային ծառաթփատեսակների կազմը՝ հաշվի առնելով տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները.
  • խնամքի աշխատանքների՝ ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.
  • Որակյալ անտառային սերմերի և տնկանյութերի օգտագործումը.
  • Նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը.
  • Հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը։

 
Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են ՀՀ կառավարության 2007 թվականի  մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների համագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամնեի կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի նախապատրաստական աշխատանքների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ վճարում է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարին  (900018002270):
Մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հետ տրամադրողը անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց իրավունքով օգտագործման տալու մասին պայմանագիր՝ դրանում ներառելով ՀՀ կառավարության 2007 թվականի  մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով սահմանված ժամկետների և այդ ժամկետներում նախագիծ չներկայացվելու դեպքում` տրամադրողի կողմից պայմանագրի լուծման վերաբերյալ:
 

Մրցույթին մասնակցության հայտ (N 2 ձև)

Քարտեզ 1