ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2024
Մրցույթ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է Հայաստանում կենսագազի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության բաց միջազգային մրցույթ: Վերջինիս նպատակն է որակավորված և փորձառու խորհրդատուի ներգրավմամբ` որոշել կենսազանգվածի հումքի մատակարարման հոսքերի զարգացման, կենսագազի արտադրության կայանքների կառուցման և շահագործման, ինչպես նաև կենսագազի վրա հիմնված ցանցի և ենթակառուցվածքների ներդրման կենսունակության տեխնիկական, տնտեսական և բնապահպանական նպատակահարմարությունը Հայաստանում:

Սույն մրցույթն անցկացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում և իրականացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

Հայաստանում կենսագազի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության բաց միջազգային մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է կից նյութերում։ Մրցույթը բաց է մինչև ս․թ․ հունիսի 17-ը։

Terms of Reference for Pre-feasibility Study on Biogas Infrastructure Development in Armenia
Request for Proposals for Pre-feasibility Study on Biogas Infrastructure Development in Armenia