ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2022
Մրցույթ

Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհում նշվում է «Ջրային պաշարների համաշխարհային օրը» կամ «Ջրի համաշխարհային օրը»: 

Այդ կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Եվրոպական միության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում հայտարարվում է ֆոտո-մրցույթ։

Մինչև մարտի 31-ը ուղարկեք Ձեր լուսանկարը՝ հակիրճ նկարագրությամբ eu4sevan@giz.de էլ. հասցեին:

 Լուսանկարը կամ ֆոտոպատմությունը պետք է լինի հետևյալ թեմաներից մեկով`

- իմ լավագույն հիշողությունը Սևանա լճի հետ կապված,
- ի՞նչ խնդիրների է բախվում այսօր Սևանա լիճը ,
- ինչպե՞ս պահպանել Սևանա լիճը,

Կարող եք ուղարկել 1 լուսանկար կամ 1 ֆոտոպատմություն` առավելագույնը 4 լուսանկարներից բաղկացած։

Լուսանկար/ները ուղարկելուց առաջ, վստահ եղե՛ք, որ

-լուսանկարը արված է Ձեր կողմից և չի խախտում որևէ մեկի հեղինակային իրավունքը,
-լուսանկարը կամ ֆոտոպատմությունն ունի հակիրճ նկարագրություն,
-լուսանկարի որակը պետք է լինի 1920x1080 pxls և ավել, լուսանկարի հեղինակի ամբողջական անուն և ազգանունը։

Լուսանկարները կհրապարակվեն Խոսում է Սևանը / Sevan Talks էջում, իսկ լավագույնները կստանան նվերներ ու հավաստագեր։ 


Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: