Հրավեր՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի խորհրդում ընդգրկվելու համար
Շրջակա միջավայրի նախարարությունը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի (այսուհետ՝ Օրհուս կենտրոն) խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարում է մրցույթ:
Խորհրդի 5 անդամներից 3-ը պետք է լինեն հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:
Օրհուս կենտրոնի խորհրդի կազմում ընդգրկվելու մրցույթնին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ կամ այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Օրհուս կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, ունեն շրջակա միջավայրի պահպանության կամ էկոիրավունքի ոլորտներում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման, շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանը հանրության մասնակցության, կանաչ տնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, շրջակա միջավայրի հարցերին առնչվող իրավունքների պաշտպանության, բնապահպանական կրթության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, շրջակա միջավայրի պահպանության հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ) և որոնց մասնակցությունն աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- հետաքրքրության նամակ,
- կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը (եթե ներկայացնում եք որևէ կազմակերպություն),
- համառոտ տեղեկանք վերջին 5 տարում ոլորտում ծավալած գործունեության վերաբերյալ:
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը կտրվի այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում Օրհուս կենտրոնի նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:
Խրախուսվում է երիտասարդների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը: Նախկինում Օրհուս կենտրոնների գործունեությանը մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն:
Հայտերը պետք է ներկայացվեն ս.թ. հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 12:00-ը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ press@env.am էլ.փոստի հասցեով:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 011818559 հեռախոսահամարով: