ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարությունում ներքին և արտաքին ազդարարման պատուհան

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի թիվ 272-Ն «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» որոշման 1-ին հավելվածի, 1-ին կետի համաձայն, Շրջակա միջավայրի նախարարությունում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու նպատակով նշանակվել է պատասխանատու անձ՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ – վարչության պետի տեղակալ՝  Մարինա Այդինյանը:

Կոնտակտային տվյալները՝ 

marina.aydinyan@mnp.am
հեռ. 011 818 512