Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակիտնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնոհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ, և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի պահպանությանը։
Տիկին Գեգինատն իր հերթին շնորհավորել է ոլորտի խոշորագույն համաժողովներից մեկը Հայաստանում հյուրընկալելու առթիվ և հաջողություն մաղթել Շրջակա միջավայրի նախարարությանը պատասխանատու առաքելության մեջ։
Շրջակա միջավայրի նախարարության և Համաշխարհային բանկի միջև առկա է արդյունավետ համագործակցության նշանակալի փորձ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրին»։ Ծրագիրն ունի հստակ և գործուն նպատակներ, որոնք ուղղված են ոչ միայն պետության առջև ծառացած բնապահպանական առաջնահերթ խնդիրների լուծմանը, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ապահովմանը։
Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա քիմիական թափոնների վնասազերծման հնարավոր աշխատանքները, և անդրադարձ է կատարվել երկրում վտանգավոր թափոնների կառավարման հիմնախնդիրներին. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ ևս ակտիվ համագործակցելու նպատակով։