Ոռոգման սեզոնին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է ջրային պաշարների վիճակը:
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։
Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման սեզոնին ի հայտ եկող խնդիրները քննարկել միջգերատեսչական ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ։