Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հոկտեմբերի 4, 2024
Միացե՛ք մեզ և մասնակցե՛ք ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների հանրայնացման հեքաթոնին
23-24 հոկտեմբերի, 2024թ․
Հետաքրքրվա՞ծ ես ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտով: Ունե՞ս գաղափար, որը կօգնի տվյալների կառավարման, պարզեցման և հանրությանը հասանելի դարձնելու հարցում։ Ուրեմն, միացի՛ր «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին»։
Հոկտեմբերի 23-24 կայանալիք այս հեքաթոնը նվիրված է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան համատեղել ջանքերը՝ մշակելու թվային լուծումներ, որոնք կաջակցեն որոշում կայացնողներին և կնպաստեն ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում շահակիր կողմերի ներգրավմանը։
Հեքաթոնը համատեղ կազմակերպում են Եվրոպական միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Ինչո՞ւ է կարևոր ջրային ռեսուրսների կայուն կառավարումը
Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, անարդյունավետ ջրօգտագործմամբ, ջրային ռեսուրսների աղտոտմամբ։ Լեռնային երկիր լինելով՝ Հայաստանը մեծապես կախված է գետերից, լճերից, ստորերկրյա ջրերից, որոնք կազմում են երկրի ջրային պաշարները։ Սակայն, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում ջրի նկատմամբ աճող պահանջարկը, ինչպես նաև հնամաշ ենթակառուցվածքները մեծ ճնշում են գործադրում այդ ռեսուրսների վրա։ Կլիմայի փոփոխությունն իր հերթին ավելի է սրում իրավիճակը՝ հանգեցնելով տեղումների նվազեցմանը, գոլորշիացման աճին և ձնածածկույթի ու ջրային ռեսուրսների կրճատմանը։
Ինչո՞ւ մասնակցել
Վստահելի և ամբողջական տվյալների հասանելիությունն անչափ կարևոր է ջրային ոլորտում որոշումներ կայացնողների համար։ Ոլորտում տեղեկացված որոշումների կայացումը մեծապես հիմնված է ջրային ռեսուրսների քանակի, որակի, օգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ ճշգրիտ տվյալների վրա: Տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը նպաստում են նաև շահակիր կողմերի ներգրավմանը և խթանում պետական մարմինների, գիտական հաստատությունների, ՀԿ-ների և համայնքների միջև համագործակցությունը՝ նպաստելով ջրային ռեսուրսների անվտանգությանը և ոլորտի դիմադրողականությանն ուղղված ջանքերի մեկտեղմանը:
Մասնակցելով «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին»՝ հնարավորություն կունենաս շոշափելի ներդրում ունենալ երկրի կայուն զարգացման գործընթացում։
Միացի՛ր մեզ և օգնի՛ր ձևավորել Հայաստանի կայուն զարգացման օրակարգը՝ միաժամանակ ձեռք բերելով արժեքավոր փորձ և նորարար գաղափարներիդ համար ֆինանսավորում ստանալու հնարավորություն:
Ո՞վ կարող է մասնակցել
- Հայ ուսանողներն իրենց կրթական ծրագրերի շրջանակներում (ՏՏ, ջրային ռեսուրսներ, շրջակա միջավայր և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS) մասնագիտացումներով)
- Հայ երիտասարդ մասնագետները պետական կամ մասնավոր կազմակերպություններից (օրինակ՝ ստարտափներ, ՓՄՁ, տեխնոլոգիական հարթակներ, ՀԿ-ներ, համալսարաններ և գիտահետազոտական ինստիտուտներ, արդյունաբերություն)
- Ցանկացողները կարող են դիմել անհատապես կամ թիմով: Թիմերը պետք է բաղկացած լինեն 3-5 անդամից:
- Անհատապես դիմելու դեպքում` կազմակերպիչները մասնակիցներին կխմբավորեն թիմերի:
- Թիմի ամենաօպտիմալ կազմը՝ առնվազն մեկական ջրային ռեսուրսների կամ շրջակա միջավայրի, ՏՏ և ԱՏՀ մասնագիտացում ունեցող անդամ
- Դիմորդները պետք է լինեն 18-35 տարեկան
- Խրախուսվում է աղջիկների և կանանց մասնակցությունը
Մասնակիցները հնարավորություն կունենան
- ստանալ արժեքավոր հմտություններ և գիտելիքներ ջրային ռեսուրսների տվյալների կառավարման ոլորտում
- համագործակցել Հայաստանի ջրային ոլորտի լավագույն փորձագետների հետ
- ստեղծել արդյունավետ կապեր ոլորտի փորձագետների, մենթորների, մասնագետների, երիտասարդների հետ
- ընտրված լավագույն երեք գաղափարները հեղինակած թիմերը, սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում, կստանան ֆինանսավորում (մինչև 2,500 եվրո)՝ իրենց գաղափարները մշակելու և նորարար թվային լուծումների ու ծառայությունների վերածելու համար:
Ինչպե՞ս դիմել
- Ներբեռնե՛ք հայտադիմումը https://www.eu4waterdata.eu/en/news-and-events/hackathon-am կայքից:
- Ուղարկե՛ք լրացված հայտադիմումը և ինքնակենսագրականը էլ․ հասցեին
- Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ հոկտեմբերի 4, 2024, (23:59, CET)
- Սեպտեմբերի 25-ին ժամը 16:00 բոլոր հետաքրքրվածների համար կկազմակերպվի առցանց կողմնորոշիչ հանդիպում՝ քննարկելու կազմակերպչական մանրամասները, և պատասխանելու հարցերին։ Հանդիպման հղումը՝ https://us06web.zoom.us/
- Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ս․թ․ հոկտեմբերի 7-ի շաբաթվա ընթացքում
- Մինչև միջոցառումը ընտրված մասնակիցների համար կկազմակերպվի առցանց դասընթաց՝ քննարկելու կազմակերպչական մանրամասները, տրամադրվող նյութերը և պատասխանելու մասնակիցների հարցերին։
Կազմակերպչական հարցեր
- Մասնակիցների տեղափոխումը Երևանից մինչև միջոցառման անցկացման վայր և գիշերակացը կհոգան կազմակերպիչները
- Միջոցառման ընթացքում կմատուցվի սնունդ
- Աշխատանքներն օպտիմալ կազմակերպելու համար մասնակիցները պետք է ներկայանան սեփական համակարգիչներով
- Հեքաթոնը շուրջօրյա է, թիմային աշխատանքները կշարունակվեն նաև երեկոյան ժամերին
Կապ
- Միջոցառման մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.eu4waterdata.eu/en/news-and-events/hackathon-am կայքում
- Հարցերը կարող եք ուղարկել hackathon@eu4waterdata.eu էլ․ հասցեին մինչև ս․թ․ սեպտեմբերի 26-ը
Բաց մի՛ թող այս հնարավորությունը՝ դառնալու դրական փոփոխությունների մի մասը․ դիմի՛ր այսօր։