17.11.2022
Բիզնեսի և նորամուծությունների կենտրոնում տեղի է ունեցել «Թափոնից Գանձ» ցուցահանդեսը
Սույն թվականի նոյեմբերի 14-ին, Սևան քաղաքի Բիզնեսի և նորամուծությունների կենտրոնում տեղի է ունեցել «Թափոնից Գանձ» ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադվեցին Գեղարքունիքի մարզի 22 կանանց hմուտ ձեռքերի և երևակայության շնորհիվ թղթից և պլաստիկից պատրաստված զարդերը և տնային դեկորը:
Ցուցահանդեսի նպատակն էր իրազեկել շրջակա միջավայրի, հատկապես Սևանա լճի աղտոտման վերաբերյալ, թափոնների նվազեցման և վերամշակման հնարավորությունների մասին, ինչպես նաև փոխանցել կանանց թղթի և պլաստիկի թափոններից տարբեր իրեր պատրաստելու հմտություններ:
Միջոցառումն իրականացվել է Գերմանիայի կառաբարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի շրջանակներում Նորաձևության և դիզայնի պալատի հետ համատեղ: