Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ մեկնարկել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։
Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները, որոնք են՝ տրամադրել աջակցություն Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներդնելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, տրամադրել աջակցություն ՏԿԵ նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ և աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը և ընդլայնմանը։
Ըստ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի սա յուրահատուկ համագործակցություն է երկու երկրների և բուհի միջև՝ ի նպաստ երկրի կարևորագույն խնդիրներից մեկի լուծմանը.
«Թափոնների կառավարումն ըստ էության բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն մասերից է, որն ամփոփում է կանաչ օրակարգի շրջանակը» ։
«Ծրագրի կողմից մշակվող գործիքները և մոտեցումները կօգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները և առաջ տանել կանաչ տնտեսության օրակարգը», - հավելել է Հարություն Ալպետյանը։
Իմացե՛ք ավելին ծրագրի մասին անցնելով հղմամբ՝ https://ace.aua.am/hy/projects/waste_policy/ :