06.04.2021
Ուսումնասիրություն Ազատի ջրամբարի տարածքում
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրներ արձանագրելիս, օպերատիվ արձագանքում են։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության շնորհակալ ու վեհ գործին առանձնահատուկ կարևոր է։