ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2021
Սյունիքի մարզում ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 1-ին փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքում իրականացրեց «Այցելեք Մեղրի» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր նպաստել համայնքում էկո և գյուղատնտեսական տուրիզմի զարգացմանը` ենթակառուցվածքների բարելավման և զարգացման միջոցով:
Ծրագրի հիմնական արդյունքները.
Ձևավորվել են թվով 17 հյուրընկալող ընտանիքների և 12 երիտասարդ զբոսավարների խմբեր, որոնց համար կազմակերպվել են դասընթացներ և խորհրդատվություններ: Զբոսավարների խմբի համար կազմակերպվել է երկու երկօրյա ուսումնական այց, առաջինը՝ Վայոց ձոր, երկրորդը «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիրի» «Արևիք» ճամբար՝ քայլարշավ-երթուղու մշակումով և գիշերակացով:
Աջակցման գումարներ են փոխանցվել հյուրընկալող ընտանիքներին, ովքեր նշյալ գումարով իրականացրել են հյուրատների համար անհրաժեշտ պայմանների ապահովման և բարելավման աշխատանքներ, ներառյալ՝ սանհանգույցների բարելավում, հյուրընկալության համար նախատեսված սենյակների վերանորոգում և կահավորում /մահճակալ, սպիտակեղեն, վարագույրներ/, բակերի ձևավորում և գինու համտեսի սրահի կահավորում` միաժամանակ կատարելով նաև սեփական ներդրումներ:
Հյուրընկալող ընտանիքների համար անցկացվող դասընթացներից զատ, շահառուների համար կազմակերպվել է նաև եռօրյա ուսումնական այց դեպի Կալավան, Ենոքավան և Դիլիջան. վերջինները ծանոթացել են հյուրընկալության պայմաններին, որտեղ կարևորվում էր տեղական-գյուղական ռեսուրսի օգտագործմամբ հյուրըկալության կազմակերպումը, մասնակիցներին ներկայացվել են հաջողված բիզնես պատմություններ, և նրանց մոտ ձևավորվել են նոր հետաքրքիր գաղափարներ։ Անց են կացվել նաև քայլարշավներ և մեկօրյա շրջայցի երթուղի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ստեղծվել է համայնքի տեսարժան վայրերի, հյուրատների, հյուրընկալող ընտանիքների, գյուղացիական տնտեսությունների և այլ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների բազա, պատրաստվել է վերջինների վերաբերյալ լուսանկարների հավաքածու։
ՄԿՌԿ ՀԿ-ի «ՀամՏես» թեյարան ստուդիայի նախասրահում ստեղծվել է «Այցելեք Մեղրի» տեղեկատվական կենտրոն, իսկ 2-րդ հարկում՝ կարպետագործության արհեստանոց-սրահ։
Գյուղմթերքների արտադրմամբ և վաճառքով զբաղվող բնակիչներին տրամադրվել են խորհրդատվություններ, վերջիններս ներգրավված են նաև երթուղիներում։
ՄԿՌԿ ՀԿ-ի համար ձեռք են բերվել համապատասխան տեխնիկական միջոցներ, որոնց կիրառումը կնպաստի տարածաշրջանի տուրիստական գրավչության բարձրացմանն ու նոր հոսքերի ապահովմանը։ 
 Պատրաստվել են Մեղրին ներկայացնող 6 տեսահոլովակներ, մշակվել և պատրաստվել են Մեղրին խորհրդանշող հուշանվերներ /մագնիսներ, բաժակներ/, գովազդային 10 վահանակներ, «Այցելեք Մեղրի» երկլեզու՝ հայերեն և անգլերեն տեղեկատվական գրքույկը:
 Ծրագրով նախատեսված 5 երթուղիների փոխարեն մշակվել են 7 երթուղիներ։
ՀԿ-ի շահառու կարպետագործ վարպետները գծագրել և գործել են կարպետի դետալներ, իսկ դերձակ-վարպետները դրանցից պատրաստել են  հուշանվերների նոր հավաքածու: 
Մեղրիի տարածաշրջանում զբոսաշրջության խթանման, անհատ տուրիստներին, տուրիստական խմբերին և արշավականներին դեպի Մեղրի ուղղորդելու նպատակով կնքվել են 5 հագործակցության հուշագրեր:
Ստեղծվել է «Այցելեք Մեղրի» https://visitmeghri.wordpress.com/  ինտերնետային հարթակը, որտեղ զետեղված տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է: