31.10.2022
Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման։
Քննարկումը վարել է ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը:
Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան ծառատունկ ծրագրի» խորհրդատու Արթուր Հարությունյանը։
Փորձագետները արդյունավետ զրույց են ունեցել էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության գործում Սփյուռքի ներդրումների մասին։