25.04.2022
                        Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով, և հոգ ես տանում անկախ նրանից, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում
                                                
                                                Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով, և հոգ ես տանում անկախ նրանից, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում: 
Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ: 
Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Նման նախաձեռնությունները քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ են իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին։
 
 
                       
                       
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                        





