ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2024
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:
Այսպիսով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է  ձկնագողության` 12, ապօրինի վաճառքի` 72 դեպք, առգրավվել է 683.2 կգ սիգ տեսակի  ձուկ, 21 լողամիջոց և 2  ձկնորսական ցանց։
Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի (թվով 18)  և  ՀՀ քրեական օրենսգրքի (թվով 10)  համապատասխան հոդվածներով։
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խստացված միջոցառումների ժամանակացույցի և ստուգայցերի ձևաչափի վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող գործողությունները չեն հանդիպի ապօրինի դիմադրության և մեր քաղաքացիները կշարունակեն ըմբռնումով մոտենալ իրականացվող միջոցառումներին։