ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում այս օրինակելի նախաձեռնության հեղինակներին

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։
Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։
Մանրամասներն այստեղ՝ https://www.facebook.com/kroyan.gor: