ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2021
Շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները

Կոտայքի մարզի Մեղրաձոր, Մարմարիկ, Հանքավան, Աղավնաձոր և Վերին Աղբյուրակ համայնքներում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ  Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն»  մասնաճյուղերում մեկնարկել են պայքարի միջոցառումներ։  
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը Շրջակա միջավայրի նախարարության գերխնդիրներից է։ Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։