21.12.2021
Քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։
Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցեցել են ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ և համայնքների ղեկավարներ։
Մանրամասներն այստեղ՝ http://gegharkunik.mtad.am/news/item/2021/12/20/3/