17.07.2023
Մեկնարկել են Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։
Ուսումնասիրությունների որոշ մասը իրականացվելու է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համատեղ։
Գիտական աշխատանքների իրականացմանը օժանդակում են նաև շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի աշխատակիցները։