02.07.2024
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ
«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։
Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
-Խաղահրապարակներ
-Հանդերձարաններ
-Ցնցուղարաններ
-Շվաքարաններ
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա_միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։