ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2022
Հանրային լսման հրավեր

Հարգելի՛ քաղաքացիներ,
Սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը՝ 12։30 հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։
Հանրային լսումը կկայանա օգոստոսի 3-ին ժամը 12։30, ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների, զանգվածային լրատվամիջոցների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։