ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2021
Դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահան գործընթացին մասնակցելու հրավեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակներում հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝  Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև այդ քաղաքների տնային տնտեսությունների կողմից ներկայացվելիք փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին:
Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության կամ հոնորարի, սակայն ՀՀ Սյունիքի մարզ հնարավոր այցելությունների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերը կհոգա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցով:
Հետաքրքրված կազմակերպություններին և անկախ փորձագետներին խնդրում ենք ներկայացնել թեկնածուներ, ուղարկելով թեկնածուների ինքնակենսագրականները h.khachoyan@consecoard.am և mnalbandyan@consecoard.am էլ. հասցեներին մինչև 2021 թ-ի փետրվարի 19-ը ներառյալ:  
Հայտերի գնահատման աշխատանքային խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալական, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 3 տարվա փորձառություն: Ընտրությունը կատարվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի կողմից՝ դիմող փորձագետների ինքնակենսագրական տվյալների համեմատական գնահատման արդյունքներով:
Գնահատման գործընթացում շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով Սյունիքի մարզից թեկնածությունները չեն դիտարկվելու: