15.12.2021
Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի
Նոր տարում բնությանն առավել քիչ վնաս կհասցնենք. հունվարի 1-ից 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։
Շրջակա միջավայրի նախարարության այս արգելքին զուգահեռ մի շարք տնտեսվարողներ և նախաձեռնություններ սպառողներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկում։
Թեմայի մասին Հանրային ռադիոն զրուցել է Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի և «Հավատարմության տոպրակ» գաղափարի հեղինակ, «Համայքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանի հետ։
Մանրամասներն այստեղ՝ imradio.armradio.am: