ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2024
Քննարկվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված օրենսդրական կարգավորման նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ պլաստիկ արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարողների հետ քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները, քննարկման է ներկայացրել օրենքով արգելվող ապրանքատեսականին։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055
Ներկա տնտեսվարողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, արել առաջարկներ։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը խոսել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ավելի ընդլայնված միջգերատեսչական կազմով։