COP16-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Խուան Կարլոս Կաստրոյին:
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին։
Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը, դրան առնչվող օրենսդրական բարեփոխումներին։
Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության պահպանության և վերականգնման միջոցառումներին և ծրագրերին։
Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կատարած քայլերը։
Առաձնակի անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանը և փորձի փոխանակմանը, որի համատեքստում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։