29.12.2021
                        Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը. լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց
                                                
                                                Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։ 
Ցանցերն առգրավվել են։
Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:
 
                      
                      
                                        
                                        
                                        
                                        


