21.03.2022
«10 միլիոն ծառ» նախաձեռնության այս տարվա ծրագիրը շուտով կմեկնարկի
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկիներ ձեռք բերելու համար համայնքներն արդեն հայտեր են ներկայացնում Անտառային կոմիտե: Բայց անբարենպաստ եղանակի պատճառով նախաձեռնության մեկնարկն այս տարի մի քանի օրով կհետաձգվի:
Մեկ հեկտարի վրա տնկվում է 3300 ծառ: Տնկիների խնդիր չկա. շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի ենթակայության ջերմատներում փակ արմատային համակարգով տարեկան աճեցվում է մինչև 1 միլիոն սերմնաբուսակ: Բացի դա, անտառտնտեսություններում էլ աճեցվում են բաց արմատային համակարգով տնկիներ: