ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.04.2022
Մրցանակաբաշխությամբ  ամփոփվել են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագրով նախագծի արդյունքները

Մրցանակաբաշխությամբ  ամփոփվեցին Հայաստանում առաջին անգամ իրականացվող՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագրով նախագծի արդյունքները: Հայտնի են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագրով մրցույթի հաղթողները: 
Մրցանակաբաշխությանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Նախարարի տեղակալը  կարևորել է միջոցառումը՝ նշելով, որ Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:

Armenpress.am 

https://armenpress.am/arm/news/1079873.htm